Գլխավոր Լուրեր Երևանը միայն բառերով սիրելու քաղաք չէ

Երևանը միայն բառերով սիրելու քաղաք չէ

8
0

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան մարդիկ, որոնց մոտ Երևանը սիրելու ցանկությունը սկսվում և ավարտվում է Էրեբունի-Երևան տոնի հրավառության հետ։ Սակայն պետք է գիտակցել, որ ցանկացած քաղաք սիրելու համար դուք ունեք տարվա մեջ 365 օր։ Իսկ թե ինչպես կօգտագործեք այդ օրերը, արդեն ամեն մեկիդ անձնական որոշումն է, որի արտահայտման ձևը ցույց է տալիս ձեր սիրո չափանիշը։

Ոչ մի տոնական համերգ չի կարող մարդկանց ստիպել, որ աղբը հրապարակի մեջտեղում շպրտի գետնին ու հպարտանա, որ ինքը սիրում է Երևանը։ Ոչ մի Երևան սիրող անձ չի վնասի նրա փողոցները, չի գողանա ցայտաղբյուրի երկաթները, չի տգեղացնի նրա տեսքը իր անձնական բալկոնի կամ տանիքում կառուցվող շինության հաշվին։

Իսկ Երևանը վերջին շրջանում հենց այս իրավիճակների մեջ էր հայտնվել ու դեռ հարց է, թե իրականում մեզանից ով է ավելի շատ ում սիրում՝ մենք Երևանին, թե՞ Երևանը՝ մեզ, որ այդքան դեռ դիմանում է մեր ձեռքը։

Հ․Գ․ Փորձի համար որևէ պատի անկյունում երկու հատ դատարկ շիշ դրեք ու մեկ ժամ անց ձեր աչքերով կտեսնեք, թե ինչպես է պատի այդ հատվածը վերածվում աղբանոցի։ Երևանը միայն բառերով ու գեղեցիկ տեքստերով սիրելու քաղաք չէ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ