Գլխավոր Քաղաքական Երևանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Լավրով

Երևանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Լավրով

22
0

Երևանը վարում է հավասարակշռված, պատասխանատու արտաքին քաղաքականություն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Նկատելի է հայ ընկերների հանձնառությունը՝ պահպանել և ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, եռանդուն մասնակցությունը հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմանի միություններին», — ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայիս շատ հետաքրքրված և արդյունավետ նախագահությունը դրա հստակ հաստատումն է: