Գլխավոր Հասարակություն Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

19
0

Նոյեմբերի 16-ին, ժամը 22:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 94/1 շենքի մոտակայքում այրվում է փայտե տնակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:29-ին, մարվել` 23:54-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտե տնակը (20 քմ):