Գլխավոր Հասարակություն Երևանի 2020 թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Երևանի 2020 թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

6
0

Հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2020 թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ:

Հանդիպման ընթացքում նիստը վարող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նրանք ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկներով:
Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները քաղաքացիները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 26-ը՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով կամ ուղարկել նամակ՝ էլեկտրոնային փոստով ([email protected], [email protected], [email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգհարել 011 514-155 հեռախոսահամարով: