Գլխավոր Հասարակություն Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է...

Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

213
0

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ին կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա-ին երկաթյա ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։