Գլխավոր Հասարակություն Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը

Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը

83
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով:

Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք, ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկե զարդեր:

Կայքի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Լուիզա Հովհաննիսյանին, որը աշխատում է թիվ 138 միջնակարգ դպրոցում տնօրեն, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկե թանկարժեք զարդեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: