Գլխավոր Լուրեր Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն

Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն

122
0

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են:

Ժամը 22:50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի:

Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետևանքով:

Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն:

Որդին հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ