Գլխավոր Հասարակություն Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը

Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը

25
0

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանե են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և այն սպասարկում է «Վարդաշեն«» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետին: