Գլխավոր Հասարակություն Երևանում վրաերթի են ենթարկվել մայր եւ որդի․ նրանք

Երևանում վրաերթի են ենթարկվել մայր եւ որդի․ նրանք

10
0

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստաիկանության կողմից նյութեր են նախապատրասվում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ տուժածները մայր ու որդի են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ