Գլխավոր Uncategorized Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

19
0

Շարունակվում  են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի—Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում  է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու  են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ