Գլխավոր Հասարակություն Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով

25
0

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

«Հարգելի քաղաքացիներ, այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել»:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժամը 01:20-ին։