Գլխավոր Աշխարհ Զախարովայի հրապարակած «Արարատը» օգտատերերի թեժ քննարկումների թիրախում է

Զախարովայի հրապարակած «Արարատը» օգտատերերի թեժ քննարկումների թիրախում է

2821
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: Ռուս և հայ օգտատերերը Զախարովայի հրապարակման ներքո մեկնաբանության տեսքով Արարատ լեռան լուսանկարներն են հրապարակել՝ ամենատարբեր դիրքերից: Հատկապես գերակշռում են Խոր Վիրապից արված Արարատի լուսանկարները:

Ռուս, ադրբեջանցի և հայ օգտատերերը ակտիվորեն քննարկել են են Զախարովայի հրապարակումը:

Ադրբեջանցիներն իրենց գրառումներում փորձում էին ապացուցել, թե իբր Արարատը Թուրքիայում է և կոչվում է Ագռի, ինչին ռուս օգտատերերից մեկը պատասխանել էր. «Բոլշևիկներն Արարատը նվիրեցին Թուրքիային: Երկար ժամանակ է անցել: Իհարկե, սա չի նվազեցրել նրա գեղեցկությունը: Բայց նստվածք է թողել: Այժմ հեռվից հիացեք: Անկեղծ ասած, ինձ ավելի հաճելի է նայել Կիլիմանջարոյին, քան թուրքական Արարատին: Եթե չինացիներին նվիրեն Բայկալը կամ ճապոնացիներին Կուրիլները, ինչ-որ բան ինձ ասում է, որ նորմալ ռուսների մոտ նրանց գեղեցկության վերաբերյալ հույզերը կավարտվեն: Կարծում եմ, որ ավելի հաճելի կլիներ, եթե հայ ժողովուրդը դա տեսներ իր աչքով, այլ ոչ թե փշալարերից, կամ շշի միջոցով: Հնարավոր է, որ ես սխալվում եմ»:

«Վերադարձրեք մեզ մեր Արարատը, փաստաթուղթը Մոսկվայում է»,- պահանջել էր հայ օգտատերը:

Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան էջից: