Գլխավոր Հասարակություն Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

38
0

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում նշել է Զբոսաշրջության կոմիտեն:

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝ ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորանք, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն:

Անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը:

Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարն է՝ 077 597 157»,-ասված է հաղորդագրության մեջ: