Գլխավոր Աշխարհ Զելենսկուն կոչ են արել օրինակ վերցնել Փաշինյանից

Զելենսկուն կոչ են արել օրինակ վերցնել Փաշինյանից

1005
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի, բայց այդպիսի կարճ ժամանակահատվածում նա հասել է զարմանալի արդյունքների: Այս մասին գրել է հայտնի ուկրաինացի իրավաբան Միխայիլ Շնայդերը, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և գրել.

«Ընկերներ, սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Լինելով պետության ղեկին ընդամենը մեկ տարի՝ Փաշինյանը՝

— Հասել է բյուջեի 35 տոկոս աճի, այսինքն՝ 800 միլիոն դոլարի:

— Հարկային մուտքներն աճել են 40%-ով:

— Կառուցվել են 400 կմ երկարությամբ նոր ճանապարհներ:

— Պետությունն իր վրա է վերցրել սրտանոթային հիվանդությունների բուժման բոլոր ծախսերը:

— Բոլոր նախկին կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաները կա՛մ նստած են, կա՛մ հետաքննության փուլում են:

— Նախորդ կառավարության կողմից գողացված մոտ 250 միլիոն դոլարը վերադարձվել է պետական բյուջե:

Ուղղակի ֆանտաստիկ արդյունքներ շատ կարճ ժամանակահատվածի համար:

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Վլադիմիր Զելենսկին օրինակ կվերցնի հայ գործընկերոջից և կկրկնապատկի է իր ջանքերը:

Չէ՞ որ վերջին հինգ տարիների ընթացքում մենք շատ ու շատ ժամանակ ենք կորցրել… »: