Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կհոգա 1998-ից զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները

    17
    0

    Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

    Այս մասին ֆեյսբուքի իր էոջւմ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին որոշումն ընդունվել է այսօր:

    «Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի: Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

    Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»,-եզրափակել է վարչապետը:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
    խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ