Գլխավոր Սպորտ Էդգար Մանուչարյանը միացել է Ալաշկերտին

Էդգար Մանուչարյանը միացել է Ալաշկերտին

26
0

33-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը կարիերան կարող է շարունակել Երևանի «Ալաշկերտում»: Ֆուտբոլիստը միացել է երևանյան թիմին ու մասնակցել Բելեկի ուսումնամարզական հավաքին:

Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Մանուչարյանի տեղափոխության հարցում, սակայն, դեռևս վերջնական հստակություն չկա:

Հիշեցնենք՝ Մանուչարյանն «Ալաշկերտում» հանդես գալու փորձ արդեն ունի: 2018/19 մրցաշրջանում Մանուչարյանն «Ալաշկերտի» կազմում Հայաստանի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

Այնուհետև Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ», որի հետ պայմանագիրը խզեց նախորդ տարվա դեկտեմբերին: «Փյունիկի» կազմում անցկացրած 4 պաշտոնական խաղում ֆուտբոլիստը դարձել էր 1 գոլի հեղինակ։

Armsport.am