Գլխավոր Հասարակություն Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

24
0

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիա քաղաքի 24-րդ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ,  «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված էլեկտրական գեներատորով) թեքվել է, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել և ֆիքսել են գեներատորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ