Գլխավոր ժամանց Էլթոն Ջոնը համերգի ժամանակ կորցրել է ձայնը (տեսանյութ)

Էլթոն Ջոնը համերգի ժամանակ կորցրել է ձայնը (տեսանյութ)

338
0

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին ընդհատել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ընթացող համերգը: Թոքաբորբի հետևանքով երգիչը կորցրել է ձայնը:

 72-ամյա աստղը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Դրանից հետո վեր է կացել և ներողություն խնդրել հանդիսատեսից: Էլթոն Ջոնը արտասվել է հազարավոր երկրպագուների առաջ: Երգիչը բեմից հեռացել է ծափողջյունների ներքո:

«Ես երգում և նվագում էի, քանի դեռ ձայնս ուղղակի չէր կորել»,- գրել է արտիստն իր Instagram-ի օգտահաշվում: