Գլխավոր Տնտեսական Էլի՞ պետք է ՇՄԱԳ անենք. վարչապետը՝ ոչխարաբուծության մասին

Էլի՞ պետք է ՇՄԱԳ անենք. վարչապետը՝ ոչխարաբուծության մասին

17
0

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այս ոլորտը բարձր ներուժ ունեցողներից է:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շնորհիվ ձեռք կբերվի 30 հազար գլուխ ոչխար:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հորդորեց այս ծրագիրը իրագործելիս քննարկել բնապահպանական տեսակետը. ոչխարաբուծության դեպքում ռիսկը կա, որ բերում է անապատացման եւ դեգրադացման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ծրագիրը հաստատելու համար պետք է ՇՄԱ՞Գ անել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ