Գլխավոր Գյուղատնտեսություն Էջմիածնում միրգ -բանջարեղենի գնաճ կա

Էջմիածնում միրգ -բանջարեղենի գնաճ կա

88
0

Araratnews.am-ը շրջայց կատարեց Էջմիածնի փողոցներով ներկայիս իրավիճակն ավելի հստակ ներկայացնելու համար:

Սովորականից մարդաշատ վիճակը, արդեն մի շարք խանութների բաց լինելը ցույց են տալիս, որ քաղաքացիների մոտ ճգնաժամը գոնե հոգեբանական առումով նահանջում է :

Քաղաքացիներից մեկն ասաց, որ այնուամենայնիվ զգոնությունն ու հետևողականությունը պետք է առաջնային լինեն: Մտահոգություններն ու խուճապն անցել են, բայց չգիտենք՝ ինչից ինչ դուրս կգա՝ նկատում է Էջմիածնի բնակիչներից մեկը:

Քաղաքում շրջելիս նկատելի էր բանջարեղենի ու մրգերի գների զգալի աճ: Եթե նախկինում կիվին արժեր մինչև 900 դրամ, այսօր գինը տատանվում է 1400-1500 դրամի սահմաններում: Նույն վիճակն է նաև մյուս ցիտրուսային մրգերի ու բանջարեղենի պարագայում:

Araratnews.am-ի հարցին ի պատասխան, թե ինչն է պատճառը, որ շուկայում նման գնաճ է նկատվում, վաճառողուհին ասաց. «Սահմանը փակ ա, ապրանք չի գալիս, բա ինչ ես ուզում, որ լինի»:

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր երկրում պարենի պակաս ու գնաճ չկա:

Այստեղից հետևություններ կարող ենք անել, որ տնտեսվարողներից շատերն իրավիճակն օգտագործում են գերշահույթ ստանալու նպատակով:

Հայկ Մագոյան