Գլխավոր Ըմբշամարտ Ըմբշամարտիկներին դիմավորեցին ծափողջույններով ու փուչիկներով (տեսանյութ)

Ըմբշամարտիկներին դիմավորեցին ծափողջույններով ու փուչիկներով (տեսանյութ)

14
0

Հռոմից վերադարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցներին երկրպագուն ու հարաատները «Զվարթնոց» օդանավակայանում  դիպամվորեցին ուրախությամբ: Եվրոպայի նորընծա չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանն էլ չթաքցրեց իր հուզմունքը, խոստովանելով, որ չէր սպասում այդպիսի ընդունելության:

«Շատ տպավորված եմ, չէի սպասում նման դիմավորում օդանավակայանում: Ինձ լավ եմ զգում, որ այսքան մարդ է եկել մեր ուրախությունը կիսելու: Սկզբունքային գոտեմարտ էր, հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց Գևորգ Ղարիբյանը:

Ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանը նշեց, որ թեև իրենք Եվրոպայի առաջնությունից ակնկալում էին ավելի լավ արդյունքներ, բայց նաև գոհ են այսքանից.

«Տղաներին հաջողվեց լավ արդյունք ցույց տալ, և հոգեբանական խնդիրները հաղթահարելով, այս ամենից դուրս եկան պատվով»,- ասաց հավաքականի մարզիչը:

Բրոնզե մեդալներով վերադարձած Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանն էլ  նշեցին, որ կարող էին ավելի լավ արդյունքի հասնել, սակայն ստացվեց այնպես, որ ստիպված էին բավարարվել բրոնզե մեդալներով:

Նշենք, որ 8  Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստան կժամանի վաղը: