Գլխավոր Ըմբշամարտ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց

20
0

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մեկնարկային գոտեմարտում մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ և 11:2 հաշվով պարտության մատնեց նրան:

Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: