Գլխավոր Հասարակություն Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ ոսկի են հայտնաբերել

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ ոսկի են հայտնաբերել

48
0

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի անցակետում:

Ինչպես հաղորդում է Грузия-Онлайн-ը, մաքսային ծառայության աշխատակիցները չհայտարարագրված ոսկյա և արծաթյա իրեր են հայտնաբերել ՀՀ քաղաքացու ուղեբեռում:

Գերատեսչությունից մասնավորեցրել են, որ խոսքը 1.1 կգ կշռող ոսկյա իրերի և 73.3 գրամ կշռող արծաթյա իրի մասին է: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 154 000 լարի (54 000 դոլար):

Նշվում է, որ գործը հետագա քննության համար փոխանցվել է Վրաստանի ֆիննախարարության Քննչական ծառայությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ