Գլխավոր Հասարակություն Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթիռը ժամանել է Երևան

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթիռը ժամանել է Երևան

55
0
946228 19.08.2011 Российский среднемагистральный пассажирский самолет Ту-214 во время показательных полетов на Международном авиационно-космическом салоне "МАКС-2011". Валерий Мельников / РИА Новости

Թեհրանից 82 ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք  է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սա այս պահին Իրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող կարծես թե վերջին ինքնաթիռն է:

«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,-վստահեցրել է նախարարը:

Մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման համար 108 լաբորատոր թեստ, բոլորի պատասխանները եղել են բացասական։

Փետրվարի 26-ին ժամանել էր նաև Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրել էր Զվարթնոց օդանավակայան՝ ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետի ուղեկցությամբ: