Գլխավոր Առողջապահություն Թեհրանի իշխանությունները հայտնել են նահանգում կորոնավիրուսով վարակվելու տեմպերի կրճատման մասին

Թեհրանի իշխանությունները հայտնել են նահանգում կորոնավիրուսով վարակվելու տեմպերի կրճատման մասին

12
0
People wear masks to help guard against the Coronavirus in downtown Tehran, Iran, Sunday, Feb. 23, 2020. On Sunday Iran's health ministry raised the death toll from the new virus to 8 people in the country, amid concerns that clusters there, as well as in Italy and South Korea, could signal a serious new stage in its global spread. (AP Photo/Ebrahim Noroozi)

Իրանում Թեհրանի նահանգապետ Անուշիրվան Մոխսենին հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի աճի տեմպերի կրճատման մասին, հաղորդում է Tasnim-ը:

Նահանգապետի խոսքով, եթե մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու աճը կազմել է 7 տոկոս, ապա մարտի 20-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 4,9 տոկոսի:

Շաբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից բուժված 7 635 դեպքի մասին: Ընդ որում՝ բարդությունների հետեւանքով մահերի թիվը հասել է 1 556-ի: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 20 610 մարդ: