Գլխավոր Սպորտ Թոռներիս կպատմեմ, որ Մեսսիի հետ մի քանի րոպե անցկացրել եմ դաշտում. Կրաուչ

Թոռներիս կպատմեմ, որ Մեսսիի հետ մի քանի րոպե անցկացրել եմ դաշտում. Կրաուչ

32
0

Armsport-ը գրում է.

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պիտեր Կրաուչը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին.

«Կգա պահը, երբ կկարողանամ թոռներիս պատմել, որ ֆուտբոլային դաշտը կիսել եմ Մեսսիի հետ: Դա ընդամենը մի քանի րոպե է տևել: Մենք հանդիպել ենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում` 2007 թվականին:

Նրանց կպատմեմ այդ մասին, քանի որ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է: Լեոն կենդանի լեգենդ է, ֆուտբոլիստ, որին յուրաքանչյուրը պետք է փորձի գոնե մեկ անգամ կյանքում տեսնել»,- Կրաուչի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

2007 թվականին «Լիվերպուլը», որի կազմում հանդես էր գալիս Կրաուչը, հաղթեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում: Իսպանիայում կայացած հանիպումն ավարտվեց մերսիսայդցիների՝ 2:1 հաշվով հաղթանակով, իսկ Անգլիայում խաղն ավարտվեց կապտանռնագույնների՝ 1:0 հաշվով հաղթանակով: