Գլխավոր Լուրեր Թունավորման հետքերով. կասեցվեց Գյումու «Դվին» ռեստորանի գործունեությունը

Թունավորման հետքերով. կասեցվեց Գյումու «Դվին» ռեստորանի գործունեությունը

8
0

Aravot.am-ը գրում է.

Շիրակի դատախազ Կարեն Գաբիելյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ ժամը 22.00-ին սահմաններում ահազանգ է ստացել Գյումրու բժշկական կենտրոնից և ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցներից այն մասին, որ թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել անձինք: Հիվանդանոցներ այցելած օպերատիվ խումբը պարզել է, որ սննդային թունավորում ախտորոշմամբ 39 անձինք, որոնցից 2-ը անչափահասներ են, «Դվին» ռեստորանային համալիրից են տեղափոխվել, նրանք մասնակցել են հարսանիքի: Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անտանգության պահանջներին չհամապասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս: Կատարված զննությամբ ռեստորանային համալիրում գտնվող բոլոր սեղաններից վերցվել են բոլոր տեսակի սնունդներից նմուշառումներ, որպես մասնագետներ ներգրավվել են Գյումրու սննդի անվտանգության տեսչության և Սանէպիդի մասնագետները: Ըստ դատախազի, նախաքննության փուլում կպահանջեն նրանց կողմից կատարված հետազոտության արդյունքները: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ` դատաբժշկական, դատասննդային: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/31/1063183/?fbclid=IwAR2fR-HVexVDGyE4jfreEkxCKU-ew62F-4Ai6HNN_Yv9tFDYxTaHO730nBU 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ