Գլխավոր Առողջապահություն Թունավորում՝ պահածոյացված խավիարից

Թունավորում՝ պահածոյացված խավիարից

301
0

Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 08:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ղ.-ն շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», ախտորոշումը՝ թունավորում հարցականով:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Ղ.-ն նշված սննդային թունավորումը ստացել է փետրվարի 20-ին Խնձրիստան գյուղում իր ընկեր` Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ռ. Բ.-ի տանը` պահածոյացված խավիար ուտելու հետևանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն