Գլխավոր Աշխարհ Թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ

Թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ

17
0

2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես հրեաների դեմ մամուլում հրապարակվել է ատելության խոսք պարունակող առնվազն 1133, հայերի դեմ՝ 973 լրատվանյութ: Ապա հաջորդաբար սիրիացիների դեմ՝ 918, հույների դեմ՝ 672, տեղի հունական համայնքի դեմ՝  439, քրիստոնյաների դեմ՝ 370 լուր։

Հայերը թիրախավորվել են մասնավորապես  Խոջալուի դեպքերի և Հայոց ցեղասպանությանն առնչվող լուրերում՝ ներկայացվելով որպես թշնամիներ։ Սիրիացիները մեղադրվել են գողության և այլ զանազան հանցագործությունների մեջ՝ դիտարկվելով որպես պոտենցիալ հանցագործներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ