Գլխավոր Աշխարհ Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում

Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում

12
0

Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում կենդանի ուժի նոր կորուստներ է կրել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն տարածող Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնում է, որ հունվարի 16-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա: Պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր:

Նշենք, որ թուրքական զինուժը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը:

Սիրիայի քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019 թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զորքի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։