Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը

    33
    0

    Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանությունը։

    Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին գրված է գերատեսչության Twitter–ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

    «Վշտով տեղեկացանք ահաբեկչական հարձակման հետևանքով հայ կաթոլիկ եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանության մասին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ստոր ահաբեկչական հարձակումը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն խոչընդոտելն է»,–գրված է հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք` Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին սպանել էին նոյեմբերի 11-ի առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

    ​«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում,- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը: