Գլխավոր Աշխարհ Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար...

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

63
0

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. Տուժել է մի քանի հազար մարդ

Թուրքիայում գրանցված ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհերի թիվն աճել է: Փրկարարները  փլատակների տակից գտել են եւս 2 մարդու դի: Այսպիսով, մինչ այս պահը գրանցված զոհերի թիվը կազմում է 33 մարդ, հաղորդում է NTV-ն: Նշվում է, որ աճել է նաեւ տուժածների թիվը՝ հասնելով գրեթե 2 հազարի:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով երեկվա դրությամբ կար 22 զոհ և 1031 տուժած:

Ինչպես նշվում է, զոհերի մարմինները դուրս են բերվել քանդված շինությունների փլատակների տակից, որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում:

Ընդհանուր առմամբ ավերվել է 72 շինություն, եւս 514 շինություն մեծ վնասներ է կրել:

Հիշեցնենք, հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին  Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 9 բալ: