Գլխավոր Աշխարհ Թուրքիայում արգելվել է Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը

Թուրքիայում արգելվել է Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը

14
0

Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ:

Երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել են, և բոլոր բանախոսները թե Թուրքիայից և թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ:

Ծանուցման մեջ որևէ փաստարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ