Գլխավոր Աշխարհ Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին» (տեսանյութ)

Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին» (տեսանյութ)

67
0

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:

«Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», — գրել է Նաթալի Ավազյանը։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

Հիշեցնենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել էր Twitter-ի միջոցով։

Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․  «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Նաթալի Ավազյանը նույն օրը ազատ էր արձակվել։

Ermenihaber.am