Գլխավոր Միջազգային Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում. Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում. Չավուշօղլու

63
0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից:

Ռուսական РИА Новости-ի լրատվական գործակալության հաղորդած տեղեկությամբ՝  Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է: Ըստ թուրք առաջնորդի՝ ոչ ոք չի կարող իրենց մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար:

«Սիրիայում քրդերը կտտանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական օպերացիայի հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից»,- ասել է Չավուշօղլուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ