Գլխավոր Միջազգային Թուրքիան Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու համար

Թուրքիան Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու համար

10
0

Թուրքիայի փոխարտգործնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքչըն Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու համար. գրում է ermenihaber.-ը:

Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքով դեպի հունական կղզիներ փախստականների անօրինական հոսքն աճել է։ Ըստ թուրքական կողմի՝ ամենից հաճախ Հունաստանից ապաստան են խնդրում Աֆղանստանի քաղաքացիներն ու  Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամները։

«Հունաստանը չի ենթարկվում մարտի 18-ի պայմանագրին։ Միջազգային իրավունքում շատ հստակ դրույթներ կան ահաբեկիչների կողմից ապաստանի խնդրանք ներկայացնելու վերաբերյալ։ Ահաբեկիչ գյուլենականներին, ուղղաթիռով հարձակումներ իրականացրած այդ ահաբեկիչներին չեք կարող ապաստան խնդրելու իրավունք տալ։ Այդպես բոլորը կփորձեն անօրինական ճանապարհով ապաստան խնդրել։ Նախագահ Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած անձինք փախել են Հունաստան։ Եթե նրանց ապաստանի իրավունք տաք, դա շատ սխալ ուղերձ կհարղորդի», – ասել է փոխնախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ