Գլխավոր Քաղաքական Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար․ Փաշինյան

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար․ Փաշինյան

9
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:

Փաշինյանը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ըստ Փաշինյանի, նաև ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ է: Վարչապետի համոզմամբ՝ այն նաև անվտանգային բաղադրիչ ունի:

«Այդ պրոցեսը կարևոր է երկրի ու ժողովրդի անվտանգության պահպանման տեսակետից: Ոչ թե 1915 թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար»,- ասաց նա: