Գլխավոր Միջազգային Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

15
0

Թուրքիան չպետք է օգտագործի փախստականների խնդիրը՝ Եվրամիության վրա ճնշումներ գործադրելու համար:

Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի խոսնակ Դավիթ Սասսոլին այսօր՝ Թուրքիայի Ագ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կբացի սահմանները փախստականների համար՝ դեպի ովրոպական երկրներ, եթե չստանա Եվրամիության աջակցությունը:

«Այսօր առավոտյան ես ունեցա անկեղծ խոսակցություն Թուրքիայի նախարարի հետ: Ես մեկ անգամ եւս հայտնեցի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման շուրջ ԵՄ-ի վճռական դատապարտման մասին: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, որը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը»,-հայտարարել է Սասսոլին: Նա հավելել է, որ Եվրախորհրդարանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հումանիտար ճգնաժամի լուծման ուղիներ գտնելը:

«Ես հստակ ձեւակերպել եմ, որ բացարձակապես անընդունելի է օգտագործել այն մարդկանց, որոնք փրկվել են պատերազմից եւ հետապնդումներից՝ միայն Թուրքիայի քաղաքական շահերի կամ ԵՄ-ի վրա ճնշումներ գործադրելու համար»,-եզրափակել է Սասսոլին իր հայտարարության մեջ: