Գլխավոր Աշխարհ Թուրքմենստանում ուսուցիչներին պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով

Թուրքմենստանում ուսուցիչներին պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով

77
0

Թուրքմենստանի իշխանությունները հարկադրել են դպրոցների ուսուցիչներին գրել նույն գույնի՝ կանաչ գրիչով, գրառումներն էլ անել միատեսակ՝ կրկին կանաչ նոթատետրում:

Դատելով տեղական հեռուստաընկերության ռեպորտաժներից՝ թուրքական գորգերի ավանդական նախշերը հիշեցնող գույնը լայն տարածում ունի և ոչ միայն դպրոցներում: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումներում բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, պատգամավորներն ու մարզպետները գրառումներն անում են նույն՝ կանաչ գրիչով՝ կանաչ նոթատետրում:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը: Նշվում է նաեւ, որ գրիչները միայն գույնով են նման, դրանց գինը, սակայն, խիստ տարբերվում է՝ տիրոջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան: