Գլխավոր Աշխարհ Թրամփը` Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին

Թրամփը` Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին

9
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է  Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեծ առաջընթացի ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ: Թեժագույն տնտեսություն: Աշխատանքներ, աշխատանքներ, աշխատանքներ»,- Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շվեյցարական Դավոս քաղաքում հունվարի 21-ից մեկնարկել է 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը երեք օր է տևելու: