Գլխավոր Մամուլ Չեչենական բնակավայրից վրացական գյուղ տանող ճանապարհը՝ այլընտրանք Լարսին. «Ժամանակ»

Չեչենական բնակավայրից վրացական գյուղ տանող ճանապարհը՝ այլընտրանք Լարսին. «Ժամանակ»

64
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախորդ օրը ռուսական լրատվամիջոցները տարածեցին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով նա ցանկություն էր հայտնել բացելու չեչենական Իտում Կալի բնակավայրից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող ավտոճանապարհը:

Ըստ վրացական մեր աղբյուրի՝ Իտում Կալիից մինչև վրացական սահման ճանապարհը երթևեկելի է, այդ թվում՝ նաև մարդատար ավտոմեքենաների համար, այն կառուցվել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ վրացական կողմից մինչև ռուսական սահման ընդամենը 2 կմ է: Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, բայց չի շահագործվում սահմանային անցակետի բացակայության պատճառով:

Այս ճանապարհը կարող էր այլընտրանք լինել Վերին Լարսի ավտոճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում