Գլխավոր Հասարակություն ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումները կիրագործվեն 2020-ի առաջին կիսամյակից. փոխվարչապետ

ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումները կիրագործվեն 2020-ի առաջին կիսամյակից. փոխվարչապետ

12
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՀՀ-ում Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու որդեծնության խթանման խնդիրներին: Ավինյանը գրել է.

«Տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որի ընթացքում նշել եմ.

Ինչպես գիտեք, Կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը և ծնելիության աճի խթանումը:

Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետևաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է:

Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խոր արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Մեզ համար նաև ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետևաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ