Գլխավոր Քաղաքական Ի՞նչ կապ կա Սերժ Սարգսյանի մեղադրանքի և Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մեջ

Ի՞նչ կապ կա Սերժ Սարգսյանի մեղադրանքի և Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մեջ

90
0

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անընդունելի համարեց ՀՀԿ այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում է:

Նա նաև կեղծ օրակարգ որակեց արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները:

Մակունցը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը ձերբակալվեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ինչը, ըստ նրա, փաստում է կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ սկզբունքի մասին: