Գլխավոր Uncategorized Ի՞նչ նվիրել Ձեր տղամարդուն հունվարի 28-ին. նվերների հորոսկոպ

Ի՞նչ նվիրել Ձեր տղամարդուն հունվարի 28-ին. նվերների հորոսկոպ

119
0

Համաձայնե՛ք, որ տոների նախօրեին նվեր ընտրելն իսկական գլուխկոտրուկ է՝ հատկապես, սիրելի տղամարդու համար։ Ի՞նչ նվիրել այս անգամ։ Հերթական գուլպանե՞րը, վարտի՞քն ու օծանելի՞քը․․․ Մեզ օգնության են հասնում աստղերը։

Այծեղջյուր

Այծեղջյուրն, ամենայն հավանականությամբ, ուղղակիորեն չի ասի Ձեզ, բայց նա սիրում է նվերներ, որոնք ընդգծում են աշխատավայրում իր դիրքն ու կարգավիճակը: Նվիրե՛ք նրան գրասենյակի ինտերիերի համար նախատեսված նրբաճաշակ իրեր կամ կորպորատիվ օրգանայզերներ։

Ջրհոս

Ջրհոսների համար կարևոր են օրիգինալ նվերները, որից միայն իրենք կունենան։ Անգամ եթե պատրաստվում եք նրան կախազարդ նվիրել, այն պետք է իր տեսակում հատուկենտ լինի և արտացոլի ջրհոսի ներքին ազատությունն ու խենթությունը։

Ձկներ

Այս տղամարդիկ հաճախ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Հետևաբար, նրանց հարցնելն անօգուտ է։ Աստղերը խորհուրդ են տալիս ձկների համար հարմարավետ նվերներ ընտրել, որոնք թույլ կտան նրանց ընկղմվել կոմֆորտի մեջ։

Խոյ

Խոյը սիրում է համարձակ և «ճչացող» նվերներ: Նա ավելի շատ կնախընտրի իր սիրելի կնոջը սեքսուալ ներքնազգեստով տեսնել, քա՛ն թանկարժեք նվեր ստանալ։

Ցուլ

Ցուլ տղամարդիկ սիրում են, համարավետություն պատճառող նվերներ։ Հագուստ ՝ փափուկ գործվածքների հյուսվածքով: Խուսափեք բոլոր կոշտ, քերծող շարֆերից ու սվիտերներից։

Երկվորյակներ

Երկվորյակների նշանի ներկայացուցիչները շատ շարժուն են: Այս նշանի համար կատարյալ նվերը պետք է ճանապարհորդության ժամանակ ուղեկից լինի և հնարավորության դեպքում Ձեզ հիշեցնի։ Այդպիսով՝ նվերը երկվորյակների համար կդառնա կրկնակի գեղեցիկ:

Խեցգետին

Խեցգետինները սիրում են խոհանոցում լինել։ Եթե վախենում եք, որ տղամարդուն չուգունե թավան չի գոհացնի, ապա՜ ընտրե՛ք խոհանոցային տեխնիկա։ Ձեր նվերը պետք է լինի այնպիսին, որ ընտանիքի բոլոր անդամները կարողանան օգտվել դրանից, միայն այդ դեպքում խեցգետինը լիովին երջանիկ կլինի:

Առյուծ

Առյուծների համար կարևոր են կարգավիճակը և հեղինակությունը։ Նրանք սիրում են գեղեցիկ՝ դիզայնեռական լուծումներով գադջեթներ։ Ծխող առյուծներին պարծենալու առիթ կարող է ընձեռել ծխախոտի այլընտրանքային սարքի օգտագործումը։ Չէ՞ որ նրանց շրջապատում բոլորն արդեն անցել են IQOS-ի։

Կույս

Կույսերը գնահատում են նրբանկատ և իմաստասեր նվերներ:Եթե բյուջեն սուղ է՝ խորհուրդ ենք տալիս նվերը սեփական ձեռքերով պատրաստել: Հիշեք՝ այն պետք է շատ յուրահատուկ լինի:

Կշեռք

Այս նշանի տղամարդը նվերների մեջ զգացմունքներ եւ գեղագիտություն է փնտրում: Մի՜ սպասեք, որ կշեռքը Ձեզ ճշգրիտ կերպով կասի, թե ինչ է ցանկանում։ Նրանք չգիտեն: Կշեռքին միանշանակ կուրախացնեն մշակութային միջոցառման տոմսեր, բայց հիշե՜ք՝ ամեն ինչ պետք է լինի զուսպ և նորաձև։

Կարիճ

Կարիճները հասարակ մարդիկ չեն։ Նրանք ունեն շատ զարգացած ինտուիցիա: Կարիճի նվերը չպետք է լինի պաշտոնական: Ընտրությունը պետք է արվի լրջորեն և անկեղծ: Ընդունելի նվերներ են անվտանգության զգացողություն պատճառող սարքերը` մեքենայի կամ այլ տարածքի համար։

Աղեղնավոր

Հրաշալի նվեր կլինի խմբակային էքսկուրսիան դեպի աղեղնավորի երազանքի երկիր կամ քաղաք: Ակնկալվում է, որ այս շրջագայությունը լինելու է սիրելիի կամ ընտանիքի հետ։

Այս տարի, հունվարի 28-ը՝ ըստ լուսնային օրացույցի հրաշալի օր է միասին հավաքվելու, միմյանց հաճելի խոսքեր ասելու և հայրենիքի պաշտպանի օրը տանն անցկացնելու համար։

Աղբյուրը` style.news.am