Գլխավոր Իրավական Ի՞նչ չարաշահումներ է արել Թովմասյանի ձերբակալված սանիկը

Ի՞նչ չարաշահումներ է արել Թովմասյանի ձերբակալված սանիկը

68
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին այսօր Araratnews.am-ը հարցրեց՝  կոնկրետ ինչ չարաշահումների համար է ձերբակալվել Քոչար Խաչատրյանը՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

Վահան Կոստանյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առերեւույթ չարաշահում է  հայտնաբերել դեռ երկու ամիս առաջ, եւ դիմել են իրավապահներին: Թե ի՛նչ կոնկրետ չարաշահումների մասին է խոսքը եւ ի՛նչ ծավալի, Վահան Կոստանյանը դժվարացավ ասել, քանի որ այլ տեղեկատվություն չունի:

Վահան Կոստանյանը հաստատեց՝ ձերբակալվածը Հրայր Թովմասյանի սանիկն է:

Ի դեպ, զանգահարեցինք նաև ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժին՝ մանրամասների համար, սակայն հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց՝  մանրամասներ չգիտի: Բաժնի պետն էլ աշխատանքի չի եկել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ