Գլխավոր Uncategorized Ինչ տոկոսադրույքով է վերցնում Հայաստանը հերթական վարկերը. փոխնախարարի պարզաբանումը

Ինչ տոկոսադրույքով է վերցնում Հայաստանը հերթական վարկերը. փոխնախարարի պարզաբանումը

10
0

ԱԺ-ում ընթացող նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե քանի տոկոսով է Հայաստանը վերցնում հերթական վարկերը՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Փոխնախարար Հայրապետյանը նշեց, որ 152 միլիոն դոլար կազմող վարկերը ձեռք են բերվում բավականին շահեկան պայմաններով՝ վարկային շուկայում տիրող բարենպաստ մթնոլորտի շնորհիվ:

«Վարկերը, որոնք մենք վերցնում ենք, կազմում են մոտավորապես 1 տոկոս, իսկ պարտքի սպասարկման տոկոսը 5 է: Սա լավ ցուցանիշ է»,- հավաստիացրեց Արմեն Հայրապետյանը:

Միաժամանակ, նրա պնդմամբ, վարկային կազմակերպությունների հետ բանակցությունները պայմանավորված են այդ կառույցների քաղաքականությամբ և այլ ընթացակարգերով, ուստի հնարավոր չէր հենց տարեսկզբին ծրագրել համապատասխան բանակցությունները: