Գլխավոր ժամանց Իմ աշխատանքային ժամը հիմա տևում է 9։00-ից մինչև 23։00-ն․ Մարիամ Փաշինյան (լուսանկարներ)

Իմ աշխատանքային ժամը հիմա տևում է 9։00-ից մինչև 23։00-ն․ Մարիամ Փաշինյան (լուսանկարներ)

25
0

Մարիամ Փաշինյանի հետ մեր առաջին հարցազրույցից հետո ես վստահ էի, որ նրա մասին դեռ շատ ենք լսելու։ Երիտասարդական էնտուզիազմը, նրան բնորոշ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կնպաստեին դրան։ Արդյունքում՝ մամուլում նախ կարդում ենք, որ Մարիամը լրջորեն զբաղվում է «Հայկական ժամանակ»-ի ռեբրենդինգով, ապա՝ հայտնվում է նորություն, որ 20-ամյա աղջիկն իր նախագիծն է ներկայացրել  WCIT-ում։ Այս լուրերն էլ հենց առիթ հանդիսացան, որ կրկին հանդիպենք Մարիամի հետ։

 

Մարիամ ի՞նչ նախագիծ էր, որը ներկայացրել էիր WCIT-2019-ում։

Նախագիծը, որը պլանավորվում է իրականացվել առաջիկա երեք տարիների ընթացքում, ենթադրում է ստարտափ էկոհամակարգի զարգացումը ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում, «Դիջիթեյն»-ի շենքն արդեն կառուցված է, պլանավորվում է մեկ այլ շենք նույնպես կառուցել, որում կլինի մոտ 3000 անձ, այն ծառայելու է ստարտափների, նաև՝ միջազգային գործող կազմակերպությունների համար, որոնք ուզում են զարգանալ մեր տարածաշրջանում կամ ուզում են իրենց շուկայում ներառել նաև Ասիան։ Հայաստանը՝ որպես միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև, շատ հարմար դիրքում է այսպիսի բիզնես զարգացնելու համար։ Ես աշխատում եմ «Դիջիթեյն»-ում հունիսից։ Դիմել եմ staff.am-ով, անցել եմ հարցազրույցի փուլն ու ընդունվել աշխատանքի։ Այնպես ստացվեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատեցի այս նախագծի վրա և հնարավորություն ստացա WCIT-ում մեր նոր հարթակը ներկայացնել։

Ինչպե՞ս են աշխատավայրում արձագանքում քո գործունեության մասին պարբերաբար հայտնվող լուրերին։ 
Ես փորձում եմ բալանսավորել իմ աշխատանքային կյանքն իմ հանրային կյանքի հետ, որովհետև, եթե անգամ լինում են լավ արձագանքներ, ես փորձում եմ դրանք միանշանակ չընդունել, որպեսզի չշեղվեմ իմ ամենօրյա կյանքից։ Կարծում եմ՝ նրանց համար կարևոր եմ ես՝ որպես աշխատող, թե ես ինչ կարող եմ տալ կազմակերպությանը, ոչ թե՝ ինչ է շրջանառվում իմ անվան շուրջ։ Ես այս փուլում փորձում եմ մասնագիտական քայլեր անել ու մասնագիտական անուն ձեռք բերել։ Չգիտեմ՝ ինչու տարածվեց այս աղմուկը։ Ես այս նախագծի շրջանակներում աշխատում էի նաև մամուլի ներկայացուցիչների հետ, երևի թե հենց այդպես էլ տարածվեց։

Զրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում wnews.am։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ