Գլխավոր Սպորտ Իմ նպատակն է մնալ այս ակումբում․ Մեսսի

Իմ նպատակն է մնալ այս ակումբում․ Մեսսի

9
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ծրագրում լքել թիմը և իր ապագան կապում է այս ակումբի հետ: Արգենտինացին հայտարարել է Mundo Deportivo-ին տված հարցազրույցի խոսքերը փոխանցում է armsport.am-ը:

«Ես բազմիցս ասել եմ, որ … քանի դեռ ակումբն ու երկրպագուներն են դա ուզում (խաղալ «Բարսելոնայի» կազմում), երբեք խնդիրներ չեն առաջանա: Բազմիցս ասել եմ նաև, որ… մեզ մոտ ամեն ինչ կարգին է, երկրպագուները գոհ են թիմից, որը հաղթող է և շարունակում է տիտղոսներ նվաճել, ինչպես միշտ: Իմ նպատակն է մնալ այս ակումբում», – ասել է արգենտինացի ֆուտբոլիստը: