Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ առաջիկա հրաժարականների մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ առաջիկա հրաժարականների մասին

28
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ առաջիկայում մի շարք հրաժարականներ կլինեն: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նման հարց չի քննարկվել: «Ինքս չունեմ որեւէ տեղեկատվություն, որ ինչ-որ մեկը հրաժարական է ներկայացնելու, մասնավորապես, գործադիրից»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա նման զարգացումներ խմբակցությունում չեն լինի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ