Գլխավոր Աշխարհ Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը՝ կապված կորոնավիրուսի հետ. Ted.com

Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը՝ կապված կորոնավիրուսի հետ. Ted.com

31
0

Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին: Մոլորակի ամենահաջողակ եւ հարուստ մարդկանցից մեկի ելույթի էությունն այն է, որ միկրոբների եւ վարակի տարածումը (որը կարող է լինել նաեւ միտումնավոր) ժամանակակից աշխարհում շատ ավելի վտանգավոր է, քան հրթիռները:

Այն ժամանակ Աֆրիկայում մոլեգնում էր «էբոլայի» համաճարակը, որը խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք:

«Մայքրոսոֆթի» հիմնադրի ուղերձի իմաստն այն է, որ պետությունները փոխանակ իրար սպառնան, միլիարդներ ծախսեն հրթիռների վրա, ավելի լավ է կենտրոնանան համաշխարհային մարտահրավերների վրա, որոնց դիմակայելուն նրանք պատրաստ չեն: Գեյթսն առաջարկում է օգտագործել աշխարհի նյութական, կազմակերպչական, մտավոր, զինվորական ներուժը՝ վտանգի դեմն առնելու համար:

«Կա հստակ համոզմունք, որ այն ամենը, ինչ որ հիմա տեղի է ունենում, իր հոգեւոր նպատակն ունի, որը մենք ընկալում ենք որպես լավ կամ վատ։ Մտածելով այդ մասին, ես ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ամենով, ինչը, իմ կարծիքով, կորոնավիրուսը իրականում անում է մեզ համար»,- ասում է Բիլ Գեյթսը եւ շարունակում․

«այն հիշեցնում է մեզ, որ բոլոս հավասար ենք, անկախ մեր մշակույթից, կրոնից, մասնագիտությունից, ֆինանսական դրությունից կամ թե որքան հայտնի ենք մենք։ Սա հիվանդություն է, որը վերաբերում է բոլորիս նույն կերպ։ Կարող եք հարցնել Թոմ Հենքսին։

Այն հիշեցնում է մեզ այն մասին, որ բոլորը փոխկապակցված ենք, եւ այն, ինչ ազդում է մեկի վրա, ազդում է նաեւ մյուսի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ մեր կողմից սահմանված կեղծ սահմանները մեծ մասամբ նշանակություն չունեն, քանի որ վիրուսը անձնագիր չի հարցնում։ Նաեւ հիշեցնում է, որ մենք որոշ ժամանակով նեղություն ենք տալիս նրանց, որոնք կյանքը ընթացել է ճնշվածության մեջ։

Այն մեզ հիշեցնում է, թե որքան թանկ է մեզ համար մեր առողջությունը եւ ինչպես ենք մենք սկսել հոգ չտանել վերջինիս մասին, սննդի մեջ օգտագործելով վատ պատրաստված պարեն եւ վատորակ խմելու ջուր, որը աղտոտված է քիմիական նյութերը։ Եթե մենք հոգ չենք տանում մեր առողջության մասին, իհարկե հիվանդանում ենք։

Այն հիշեցնում է մեզ, թե որքան կարճ է կյանքը եւ մեզ համար ամենից կարեւորը մեկմեկու օգնելն է, հատկապես տարեցներին եւ հիվանդներին։ Մեր նպատակն է, զուգարանի թուղթ գնել։

Սա նաեւ հիշեցնում է մեզ, թե որքան նյութական է դարձել մեր հասարակությունը եւ ինչպես ենք բարդ ժամանակներում հիշում ամենաանհրաժեշտ բաների մասին՝ սնունդ, ջուր, դեղորայք, ի տարբերություն պերճանքի առարկաներից, որոնք մենք երբեմն պետք եղածից ավելին ենք արժեւորում։

Այն հիշեցնում է մեզ, թե որքան կարեւոր է մեր ընտանիքն ու ընտանեկան կյանքը եւ որքան մենք չեն հոգ տարել վերջինիս հանդեպ։ Վիրուսը մեզ ստիպում է վերադառնալ տուն, որպեսզի վերակառուցենք տունն ու ամրացնենք ընտանիքը։